Շաբաթօրյակներին կաջակցեն նաև մայրաքաղաքի շինարարական կազմակերպությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ «Էրեբունի-Երևան- 2796» տոնակատարությանը նախորդող շաբաթ օրերին մայրաքաղաքի վարչական շրջաններում  կընթանան բակային շաբաթօրյակներ:  Այդ նպատակով կենտրոնացվել են  սանմաքրման և կանաչապատման բոլոր ձեռնարկությունների մարդկային և տեխնիկական ռեսուրսները:

Շաբաթօրյակներն  ավելի լայնածավալ իրականացնելու նպատակով վարչական շրջանների համապատասխան կառույցներին տեխնիկապես կաջակցեն  նաև մայրաքաղաքի շինարարական կազմակերպությունները: Երևանի քաղաքապետարանի օպերատիվ շտաբն էլ կվերահսկի աշխատանքի ընթացքը` պարբերաբար այդ մասին զեկուցելով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:




Լրահոս