ՀՀԿ-ն իր նախընտրական ծրագրում բոլորից լավ է անդրադարձել գյուղատնտեսությանը. Հ.Բերբերյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը համամասնական ընտրակարգով առաջադրված կուսակցությունների ներկայացրած ծրագրերից ամենաշատը հավանում է Հայաստանի Հանրապետական կուսակցության ծրագիրը, քանի որ ՀՀԿ-ն բոլորից լավ է անդրադարձել գյուղատնտեսությանը։ “Վերջին երկու տարվա ընթացքում իրոք պետք է նշել, որ իրենք լավ աշխատեցին: Պարարտանյութի ապահովումը կառավարությունն է արել, դիզվառելիքը կառավարչությունն է անում, հացազգիների հետ կապված քայլեր իրականացրեցին: Եթե կարողանան իրականացնել այն ինչ ասել են, ուրեմն, շոու չէ”,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա։ Հրաչ Բերբերյանը նաև կարծիք հայտնեց, որ եթե ՀՀԿ-ն մեծամասնություն կազմի խորհրդարանական ընտրություններից հետո և չանի այն, ինչ նախապես իր ծրագրում գրել է, ապա իրենք ուժեղ քննադատության կենթարկեն ՀՀԿ-ին։ Հրաչ Բերբերյանի վրդովմունքն էր առաջացրել այն, որ կուսակցությունները չեն նշել, թե իրենց ընտրվելու դեպքում ովքեր են կազմելու կառավարությունը: “Պետք է յուրաքանչյուրը դա աներ և նստեին ու միմյանց հետ բանավիճեին ապագա գյուղնախարարները և մարդիկ հնարավորություն կունենային հասկանալու, թե ում կարելի է ձայնը տալ”,- ասաց նա:




Լրահոս