Ռուսաստանի իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը կոչ է անում Դոնեցկի մոտակայքում հայտնաբերված հսկա գերեզմանատեղիի փաստը հետաքննող միջազգային հանձնաժողով ստեղծել: Այս մասին հայտարարել է Պետդումայի պատգամավոր Վյաչեսլավ Նիկոնովը:
Պատգամավորը հիշեցրել է, որ Դոնեցկի մոտակայքում զանգվածային գերեզմանատեղի է հայտնաբերվել նախօրեին՝ աշխարհազորայինների կողմից. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Նա հավելել է, որ փորձաքննության տվյալներով՝ դրանք հիմնականում կանանց դիակներ են եղել, որոնց բռնաբարել են, կապել, կտտանքների ենթարկել, ապա՝ գնդակահարել: Նրանցից մեկը հղի է եղել:
Նիկոնովը տարակուսանք է հայտնել այն առնչությամբ, որ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները մինչ այժմ լռում են. տեղեկացնում է vesti.ru-ն: