2 միլիոն քառակուսի մետր` ասֆալտապատում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների ծրագրով 2014 թվականին ասֆալտապատված բակերի և միջբակային ճանապարհների թիվը կհասնի շուրջ 1000-ի:

Ընդհանուր 2 միլիոն քառակուսի մետր ասֆալտապատումից 495 հազար քառակուսի մետրը բաժին է ընկնում ներբակայի նճանապարհներին ու բակային տարածքներին: Այս ծավալից ներկայում կատարված է նախատեսվածի շուրջ 95 տոկոսը:

Ապրիլ ամսին մեկնարկած աշխատանքները, ամենայն հավանականությամբ, նախատեսված վերջնաժամկետից` հոկտեմբերի  30-ից էլ  շուտ կավարտվեն:

Ասֆալտապատման գործընթացում որակական չափանիշները դիտվում են որպես աշխատանքի առաջնահերթություն, հետևաբար համապատասխան կառույցների կողմից ենթարկվում են մշտադիտարկման, իսկ  արդյունքների մասին պարբերաբար զեկուցվում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Ասֆալտապատմանը զուգահեռ, բակերում ընթանում են նաև բարեկարգման այլ աշխատանքներ:




Լրահոս