Բրազիլիայի նախագահական ընտրություններում հաղթում է գործող նախագահը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրազիլիայում քվեաթերթիկների ավելի քան 99 %-ի հաշվարկներով երկրի նախագահական ընտրություններում առաջատարը գործող նախագահ Դիլմա Ռուսեֆն է: Սակայն վերջնական արդյունքները պարզ կլինեն ընտրությունների երկրորդ փուլից հետո, տեղեկացնում է BBC-ն: Վերջին տվյալների համաձայն, Ռուսեֆը ստացել է ձայների ավելի քան 41 %-ը, իսկ իր մրցակիցը երկրորդ փուլում կդառնա աջ ծայրահեղականների թեկնածու Էսիո Նևեսը, ով ստացել է ձայների 34 %-ը:

Երրորդ տեղը զաղեցնում է Մարինա Սիլվան, ով ստացել է ձայների 21.14 %-ը:
Քվեարկությանը մասնակցել են 142 մլն մարդ:

Դիլմա Ռուսեֆը հանդես է եկել իր կողմնակիցների առջև: «Պայքարը շարունակվում է, և մենք կհաղթենք»,-ասել է նա:

Էսիո Նևեսը դիմել է պարտություն կրած Մարինա Սիլվայի կողմնակիցներին՝ կոչ անելով միավորել ուժերը: Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը նախատեսվում անցկացնել այս ամսվա վերջին, տեղեկացնում է BBC-ին:




Լրահոս