Ռումինիայի 5 նախկին նախարարներ կասկածվում են կոռուպցիայի մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռումինիայի արդարադատության նախարարությունը պահանջել է պատգամավորական անձեռնամխելիությունից զրկել հինգ նախկին նախարարների, որոնք կասկածվում են կոռուպցիայի մեջ:

Ինչպես լրագրողներին հայտնել են Ազգային հակակոռուպցիոն վարչությունում, այդ ցուցակում են տեղեկատվական տեխնոլոգիաների նախկին նախարար Ադրիանա Ցիկեուն, կրթության երկու նախկին նախարարներ՝ Ալեքսանդր Աթանասիուն և Դանիելա Ֆուներիուն, նախկին ֆիննախ Միխայ Տենսեսկուն և էկոնոմիկայի նախկին նախարար Գաբրիելա Սանդուն:

Այլ պաշտոնյաների հետ մեկտեղ նրանք անցնում են երկրի տեղեկատվականացման ծրագրով մրցույթների ընթացքում կաշառքներ ստանալու վերաբերյալ քրեական գործով: 2004թ.-ին մեկնարկած ծրագրի շրջանակներում աշխատանքների իրականացման իրավունքը տրվել է մասնավոր ընկերություններին, և, ինչպս համարում է քնննչական մարմինը, դրանց մի մասը կաշառքների և կառավարական պաշտոնյաների հետ ունեցած կապերի շնորհիվ ձեռք են բերել ավելի քան 100 մլն դոլարի պայմանագրեր:




Լրահոս