Բաց նամակ Ս. Սարգսյանին՝ ընդդեմ Խորան կրոնական կազմակերպության

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Միացյալ երիտասարդական լիգա” երիտասարդական շարժումը Բաց նամակ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ուր արտահայտում է իր անհանգստությունը “Խորան” կրոնական կազմակերպության և կառույցի ղեկավար Հրաչյա Խաչատրյանի անօրինական գործունեության մասին և նախագահից խնդրում դադարեցնել “Խորանի” գործունեությունը: Բաց նամակում երիտասարդական շարժման ներկայացուցիչները տեղեկացնում են, որ “Խորան” կազմակերպության մասին բողոքների հրապարակումից հետո, վերջինիս անդամները զանգահարել են “Միացյալ երիտասարդական լիգա”-ի ակտիվիստներին՝ սպառնացել ու վիրավորել իրենց: “Վիրավորում էին նաև մեր երկրին, “Հայաստանը պիղծ երկիր էե խոսքերով, նման բովանդակությամբ բազմաթիվ վիրավորանքներ ենք ստացել սփյուռքից, մասնավորապես`Իսպանիայի մեր հայրենակիցներից”,- ասված է շարժման բաց նամակում: “Մեծարգո պարոն նախագահ, խնդրում ենք անհապաղ քայլեր ձեռնարկել այդ կրոնական կազմակերպության գործունեության դադարեցման ուղղությամբ”,- ասված է ՀՀ նախագահին հասցեագրված Բաց նամակում:




Լրահոս