Գ. Ծառուկյանի ելույթից հետո դպրոցականներից մեկն ուշաթափվեց (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ առաջին օլիմպիական չեմպիոն Հրանտ Շահինյանի անվան մարմնամարզության դպրոցում այսօր տեղի ունեցավ մեծ հայի հուշարձանի բացման արարողությունը:

Արձանը մոնոլիտ բազալտից է՝ 31 տոննա ծանրությամբ:

Միջոցառմանը ներկա է միջազգային օլիմպիական կոմիտեի մի քանի նախագահ, նաև՝ Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը: Առաջինը ելույթ ունեցավ երջանկահիշատակ Հրանտ Շահինյանի այրին՝ տիկին Էմման, ով իր խոսքում նշեց, որ ինքն անձամբ է խնդրել օլիմպիական կոմիտեի նախագահին իր ամուսնու հիմնած մարզադպրոցում տեղադրել նրա հուշարձանը:

Ապա ելույթով հանդես եկավ Գագիկ Ծառուկյանը, ով ասաց, որ իրենց համար մեծ պատիվ է, որ բացվում է Հայաստանի օլիմպիական կոմիտեի առաջին նախագահի հուշարձանը, և հավելեց, որ իրենք մեծ պատվով են ընդունել տիկին Էմմայի առաջարկը:

Գագիկ Ծառուկյանի ելույթից հետո արտառոց դեպք տեղի ունեցավ. ինչպես հայտնում է armlur.am-ի թղթակիցը, ուշաթափվեց օլիմպիական պատվիրակությանը դիմավորած ու տեղում անշարժ կանգնած դպրոցականներից մեկը:




Լրահոս