Շառլ Ազնավուրը դուրս է գրվել հիվանդանոցից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի շանսոնյե Շառլ Ազնավուրը, ով ուրբաթ օրը հոսպիտալացվել էր, դուրս է գրվել հիվանդանոցից. հայտնում է  РИА Новости-ն և հավելում, որ Ժնևում նրա մենահամերգի անցկացման օրն այդպես էլ հայտնի չէ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին պետք է տեղի ունենար Ազնավուրի համերգը Ժնևում, որը, սակայն, հետաձգվել էր հիվանդանոց տեղափոխվելու պատճառով:

Նշենք, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում Շ. Ազնավուրը տարբեր երկրներում հրաժեշտի համերգներ է ունենում:




Լրահոս