Մարգարիտ Եսայանի ասուլիսին անգամ իշխանական լրատվամիջոցները չեն մասնակցել. «Չորրորդ իշխանություն»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ օրերս ԱԺ ֆրանկոֆոնիայի վեհաժողովի հայկական պատվիրակության ղեկավար ՀՀԿ-ական Մարգարիտ Եսայանը գործուղումից վերադառնալուց հետո որոշել է ասուլիս անել, որին, սակայն, մասնակցել են միայն ԱԺ լրատվական վարչության աշխատակիցը` «Խորհրդարանական շաբաթ» հաղորդաշարի համար, և իր նախկին աշխատավայրի` «Առավոտի» թղթակիցը: Ասել է, թե Մարգարիտ Եսայանի ասուլիսներն անգամ իշխանական լրատվամիջոցների մեջ հետաքրքրություն չեն առաջացնում և թեկուզ «գալոչկայի համար» նրան չեն լուսաբանում:
Նույն աղբյուրի փոխանցմամբ, Եսայանը տեսնելով, որ իր ասուլիսի նկատմամբ լրագրողները հետաքրքրություն չեն ցուցաբերում, զայրացած իջել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի աշխատասենյակ, թե «այս ի՞նչ վիճակ է, ես ամեն ինչ անում եմ ձեզ համար, բայց փոխադարձ պատասխանը չկա: Անգամ մեր լրատվամիջոցները, հեռուստատեսությունները չկային ասուլիսին, դա վերաբերմո՞ւն ք է»: Բաղդասարյանն էլ խոստացել է կարգավորել հարցը»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս