Սիրիայի ընտրական հանձնաժողովի նախագահ Խալիֆ ալ Գազաուին հայտարարել է մայիսի 7-ին անցկացված խարհրդարանական ընտրությունների արդյունքները: Գազաուիի հաղորդմամբ՝ ընտրություններն անցել են ազատության եւ պատասխանատվության մթնոլորտում։ Խորհրդարան են անցել հասարակության բոլոր շերտերի ներկայացուցիչները, իսկ 30 տեղ բաժին է հասել կին քաղաքական գործիչներին։Նշվում է, որ ընտրություններին մասնակցել է Սիրիայում քվերակելու իրավունք ունեցողների 51%-ը։ Համաձայն հրապարակված ցուցակի՝ նոր Ազգային ժողովում 250 քաղաքական գործիչներ է ընտրվել:
250 քաղաքական գործիչներով նոր խորհրդարան Սիրիայում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ