Հանդիպել են «Ժառանգության» և ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը և Հովսեփ Խուրշուդյանը հանդիպել են Հայաստանում կարճատև այցով գտնվող ԱՄՆ պետքարտուղարության հետազոտությունների գրասենյակի Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի գծով արտաքին հարցերի վերլուծաբան Լաուրա Ջ. Համոնդի և ԱՄՆ դեսպանատան քաղաքական և տնտեսական բաժնի ղեկավարի տեղակալ Ռուբեն Հարությունյանի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի արտաքին և ներքին քաղաքական օրակարգին, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերող, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրների լայն շրջանակ:




Լրահոս