Ինչո՞ւ է պաշտոնյաների մոտ դժգոհություն առաջացրել հաջորդ տարվա բյուջեի նախագիծը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Եկող տարվա բյուջեի նախագծով չնայած նախատեսվում է ավելացնել ուժային կառույցներին հատկացվելիք գումարները, սակայն ծախսերի առանձին ուղղություններում որոշակի կրճատումներ են արվել: Մասնավորապես որոշակիորեն պակասել են ուժայինների աշխատակիցներին հատկացվող բենզինի եւ այլ նյութերի ծախսերը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` այս մոտեցումն ուժայինների միջին մակարդակի պաշտոնյաների շրջանում դժգոհությունների առիթ է դարձել: Բանն այն է, որ նրանց «ձախ եկամուտները» գոյանում են հատկապես հատկացված բենզինի եւ տարբեր այլ նյութերի մի մասն իրացնելու ճանապարհով: Ի դեպ, ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը երեկ խոսելով բյուջեի ծախսերի մասին` ուշագրավ հայտարարություն է արել: Պատասխանելով հարցին, թե ՀՀ ԵՏՄ-ին անդամակցությունից հետո բյուջետային ծախսերը կարո՞ղ են ավելանալ, ասել է. «Պետական բյուջեի նախագիծը մշակվել եւ ներկայացվել է հոկտեմբերի 1-ին, իսկ այն ժամանակ դեռ հաստատված չէր ԵՏՄ-ին անդամակցությունը»: Այսինքն` թեեւ գրեթե պաշտոնապես հայտարարվում էր, որ հոկտեմբերի 10-ին ստորագրելու ենք ԵՏՄ-ին միանալու փաստաթուղթը, ՀՀ կառավարությունում անտեղյա՞կ էին»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս