Գալուստ Սահակյանի պատճառով Ազգային ժողովի բուֆետը վնասով է աշխատում. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի բուֆետը կրկին նոր տեր ունի` «Ազգային սնունդ» ՍՊԸ-ն: Պատճառը, հավանաբար, էլի վատ եկամուտն է: Տեւական ժամանակ է, ինչ այնտեղ չի սնվում ԱԺ պատգամավորների մեծ մասը, հատկապես օլիգարխները, որոնց ե՛ւ ախորժակն է մեծ, ե՛ւ գրպանի պարունակությունը: Բուֆետը մնացել է լրագրողների եւ աշխատակազմի հույսին, որոնք այնքան գնողունակ չեն, որ եկամուտ ապահովեն բուֆետն սպասարկող ընկերության ու տերերի համար: Այս հանգամանքից մշտապես դժգոհել են վերջին մեկ-երկու տարվա ընթացքում բուֆետի հաճախակի փոխվող տերերը: Պատգամավորներից հիմնականում ՀՀԿ-ականներն են այցելում, այն էլ ոչ բոլորը, իսկ ԲՀԿ-ական պատգամավորներից գրեթե ոչ մեկը տեւական ժամանակ է` չի սնվում բուֆետում: Նույնիսկ նրանց օգնականներն են սկսել չհաճախել: Այստեղ ուշագրավ է մեկ այլ հանգամանք: Պարզվում է` ԱԺ նախագահի թիկնապահներն ԱԺ բուֆետում անվճար են սպասարկվում: Եվ սա նոր չէ, միշտ այդպես է եղել, ինչպես բուֆետի աշխատողներն են ասում` «ավանդույթ է»: ԱԺ նախագահների հրահանգով նրանք բուֆետում օրը մի քանի անգամ ինչքան ուզենան, անվճար սնունդ են ընդունում: Հավանաբար, որպես ծանր աշխատանքի փոխհատուցում»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս