Հանրահավաքին առաջնորդների դիմանկարները չկային. «Հայոց աշխարհ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Ներկայիս միտինգների հիմնական տարբերություններից մեկը 2008 թվականի համանման միջոցառումներից այն է, որ այս անգամ Թատերական հրապարակում չեն երեւում առաջնորդի դիմանկարները: Գուցե այն պատճառով, որ ժամանակին առաջնորդը մեկն էր. Լեւոն VII-ը, իսկ այսօր նրանք միանգամից երեքն են։ Թեպետ իրականում երկուսն են, քանզի Րաֆֆի Հովհաննիսյանը հայտնվել է օֆսայթ վիճակում։
Սակայն դիմանկարների բացակայությունը Թատերական հրապարակում իսկապես զարմացնում է: Իսկ ինչպե՞ս են այս ամենին վերաբերվում հանդիսատեսները: Շատ հանգիստ: Հանդիսատեսը այսօր հավատում է մեկին, վաղը` մյուսին, իսկ ի վերջո, նրա համար նույնիսկ զվարճալի կլինի, եթե վաղը չէ մյուս օրը հռետորներին իջեցնեն հարթակից ու ճիպոտահարեն Թատերական հրապարակում: Դա, ի դեպ, ոչ մի կերպ չի խաթարի նաեւ բուն հռետորների մարսողությանը, ինչպես չազդեց ճիպոտահարումը գոգոլյան պորուչիկ Պիռոգովի մարսողության վրա: Նա սկզբում, իհարկե, նեղացավ, բայց հետո կարկանդակ կերավ ու հանդարտվեց:
Իսկ այն, որ առաջնորդները թաքցնում են հանդիսատեսներից իրենց մարտավարությունը, այսինքն` հետագա քայլերը, դա հին հունական հյուբրիս է. աստվածները միշտ պատժում էին այն մահկանացուներին, որոնք երեւակայում էին իրենց անմահներին հավասար»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս