Եթե Ղարաբաղը Հայաստանի տարածք է, ուրախ կլինենք տեսնել ԵՏՄ-ում. Նիկոլայ Ռիժկով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ-ՌԴ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստից հետո ՌԴ հանձնաժողովի ղեկավար Նիկոլայ Ռիժկովը հանդիպում ունեցավ լրագրողների հետ: Այն հարցին, թե ինչու Ռուսաստանին կարելի է Ղրիմի հետ միասին մտնել ԵՏՄ, իսկ Հայաստանին չի կարելի Արցախի հետ, Ռիժկովը պատասխանեց.

«Դուք համեմատում եք Ղրիմն ու Ղարաբաղը… Ես հասկանում եմ, որ Ղարաբաղը Հայաստանի ցավոտ թեման է, մեզ համար` ևս, բայց Ղրիմի հարցում թո՛ւյլ տվեք չհամաձայնվել: Ղրիմը պատմականորեն ռուսական հող է, դարեր շարունակ եղել ենք մեկ տարածք, և արդյոք մենք մեղավո՞ր ենք, որ Խրուշչովը ոչ սթափ վիճակում այն հանձնել է Ուկրաինային:

Ղրիմի բնակիչներն իրենք իրենց ազատ կամարտահայտությամբ որոշեցին, որ պետք է մտնեն Ռուսաստանի կազմի մեջ: Ուրեմն ի՞նչ պետք է անեինք մենք, ասեինք` ո՞չ, մի՛ մտեք ձեր հայրենի տարածք:  Եկե՛ք սկզբում կողմնորոշվենք Ղարաբաղի կարգավիճակում ու նոր քննարկենք այդ հարցը: Եթե դա Հայաստանի տարածք է, ուրեմն՝ մենք ուրախ կլինենք նրան տեսնել ԵՏՄ կազմում»:

 






Լրահոս