Ծառայությունները հաճելի և օգտակար դարձնելու նպատակով արտադրող և ներկրող ընկերությունների հնարքները երբեմն գերազանցում են մարդկային երևակայության սահմանները:
Էլեկտրատեխնիկայի վաճառքով զբաղվող VESTA ընկերության նոր նախաձեռնությունը, սակայն, ավելի շատ զավեշտալի կարելի է համարել: Երբ զանգահարում ենք էլեկտրատեխնիկայի վաճառքով զբաղվող այդ խոշոր ընկերություն, ինքնապատասխանիչը հայերեն, ռուսերեն և անգլերեն հաղորդակցվելու առաջարկներից հետո սահուն անցում է կատարում ղարաբաղյան բարբառին: Ո՛չ, ո՛չ, հումոր չէ, VESTA ընկերության համար 4-րդ լեզուն, կարծես թե, արցախյան բարբառն է: Որպեսզի համոզվեք, armlur.am-ը փորձել է կապ հաստատել VESTA ընկերության հետ:
Ուշադրությո՛ւն. այստեղ սկսվում է ամենահետաքրքիրը…
Հիմա կկարծեք, թե VESTA ընկերության սեփականատերը ղարաբաղյան ծագում ունի: Բայց ոչ՝ Արմեն Ճուտիկյանն ամենևին էլ արցախյան ծագում չունի: Նրա արմատները Գավառից են: Եւ արցախյան բարբառը որպես Հայաստանի հանրապետությունում որպես 4-րդ օտար լեզու դասակարգելու միտքը կարող էր նրա մոտ առաջանալ ամենատարբեր պատճառներով. գուցե VESTA-ի լավագույն հաճախորդները ղարաբաղցինե՞ր են, որոնց ընդառաջ քայլ է կատարել Ճուտիկյանը:
Չի բացառվում, որ նա ընկերությունը հզորացնելու համար է որոշել Սերժ Սարգսյանի իշխանության օրոք նորամուծություն իրականացնել:
Մանրամասները՝ armlur.am-ի տեսանյութում.