Արքայական ակումբի՝ «Ռեալ Մադրիդ»-ի, կիսպաշտպան Գարեթ Բեյլը վերականգնվել է վնասվածքից: Ուելսի հավաքականի ֆուտբոլիստը լիովին առողջ է և արդեն մարզվում է ընդհանուր խմբի հետ: Բեյլը վնասվածքի պատճառով բաց էր թողել «Ռեալ»-ի վերջին 5 հանդիպումները:
«Արքայական ակումբ»-ը հաջորդ խաղում մրցելու է «Լիվերպուլ»-ի հետ: Դեռևս հայտնի չէ՝ Բեյլը կլինի «Ռեալ»-ի հիմնական կազմում, թե՝ ոչ: