Զբոսաշրջիկների թիվն աճել է 13 տոկոսով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2014 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը  բնութագրող ցուցանիշները: Հրապարակվել են նաև զբոսաշրջությանն առնչվող ցուցանիշները:

Ըստ ստացված հաշվետվությունների տվյալների և հետազոտությունների արդյունքում
ձևավորված փորձագիտական գնահատումների՝ 2014թ. հունվար-սեպտեմբերին հանրապետություն է ժամանել 941 հազար 151 զբոսաշրջիկ կամ 2013թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 13.6%-ով:

2014թ. հունվար-սեպտեմբերին զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 886 հազար 251 մարդ կամ 2013թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 12.5%-ով:




Լրահոս