Հայաստանի արժութային շուկայում լարվածություն է նկատվում. «Հայոց աշխարհ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Հայաստանի արժութային շուկայում վերջին օրերին նկատվում է նոր լարվածություն, որը խորանալու դեպքում կարող է լուրջ գլխացավանք պատճառել Կենտրոնական բանկին։ Շուկայի մասնակիցները խուսափում են դոլար վաճառելուց, որի հետեւանքով կրճատվել է տարադրամի առաջարկը։ Այն բավարարելու համար ԿԲ-ն ստիպված է բացել արտաքին պահուստները։ Դոլարի առաջարկի կրճատման հետեւանքով ամերիկյան արժույթը հասցրել է որոշ չափով թանկանալ։ Թեպետ այդ գործընթացը բավականաչափ հանդարտ է տեղի ունենում։ Ի տարբերություն ռուսական շուկայի, Հայաստանում կտրուկ տատանումների մասին առայժմ խոսք լինել չի կարող։ Չնայած նրան, որ ձեւավորված հարաբերական կայունությունը բավական փխրուն է։
Հաշվի առնելով այս հանգամանքը՝ Կենտրոնական բանկը կտրուկ մեծացրել է մասնակցությունը արժութային շուկայում։ Դա նպատակ ունի հնարավորինս նվազեցնել ի հայտ եկած սպասումները։ Վերջին օրերին ԿԲ-ն ըստ էության իր վրա է վերցրել շուկայի տարադրամային բացը լրացնելու պարտավորությունը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս