Քասախի ավագանու ԲՀԿ-ական անդամները ծեծի են ենթարկել ԺՈՒԿ ներկայացուցչին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 21-ին Կոտայքի մարզի Քասախ համայնքում կայացած ավագանու արտահերթ ընտրությունների շուրջ կրքերը դեռ չեն հանդարտվում: Սա այն նույն համայնքն է, որտեղ նախորդ տարվա սեպտեմբերի 14-ից համայնքի ավագանու նիստերը չէին կայանում, քանի որ ավագանու ԲՀԿ անդամները բոյկոտում էին դրանք: Արդյունքում գյուղում ավագանու նոր ընտրություններ նշանակվեցին: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ համայնքի ավագանու անդամի թեկնածու, ԺՈՒԿ ներկայացուցիչ Վիգեն Դավթյանը ցանկացել է ԲՀԿ ավագանու անդամների եւ ակտիվիստների՝ Նորիկի եւ Վաղինակի թույլ տված ապօրինությունների մասին տեղյակ պահել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, ինչը ծանր է նստել նրա վրա: Ավագանու ԲՀԿ անդամներն ու ակտիվիստները նոյեմբերի 12-ին՝ ժամը 01:00-ի մոտ գնացել են Վիգեն Դավթյանի տուն, արթնացրել քնից, տարել գյուղի գերեզմանոց ու դաժան ծեծի ենթարկել: Վիգենը մի կերպ հասել է իր բարեկամի տուն, ապա տեղափոխվել հիվանդանոց»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս