Կլաուդիո Ռանիերին հեռացել է Հունաստանի հավաքականից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին հեռացել է պաշտոնից: Պատճառ է հանդիսացել Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի խաղում Ֆարերյան կղզիների թիմից 0:1 հաշվով կրած  պարտությունը: Եվրո-2016-ի ընտրական մրցաշարի չորս հանդիպումներում Հունաստանի հավաքականը վաստակել է ընդամենը 1 միավոր:

Ռանիերին և Հունաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գեորգի Սարիսը հանդիպել են այսօր առավոտյան և որոշել խզել պայմանագիրը: Ռանիերին Հունաստանի հավաքականը գլխավորել էր այս տարվա հուլիսին և փոխարինել Ֆերնանդու Սանտուշին:




Լրահոս