![](https://armlur.am/wp-content/uploads/2012/05/30//26394.jpg)
Այսօր ժամը 14-ին ԿԸՀ-ում տեղի կունենա մայիսի 6-ի ԱԺ ընտրությունների արդյունքում “ընտրված” Ազգային ժողովի պատգամավորներին մանդատների հանձնման հանդիսավոր արարողությունը: ՉԻ տեղեկություններով, սակայն, Հայ ազգային կոնգրեսի կողմից պատգամավոր ընտրված գործիչները այդ արարողությանը չեն մասնակցելու: Նրանց մանդատները ԿԸՀ-ից ստանալու է Կոնգրեսի ներկայացուցիչը ԿԸՀ-ում: Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը ՉԻ հետ զրույցում դա բացատրել է այսպես. “Մեր խմբակցությունը նպատակահարմար չի գտնում մասնակցել ընտրակեղծարարների խրախճանքին”: