![](https://armlur.am/wp-content/uploads/2012/05/31//26532.jpg)
Երեւանում Փեթակ տոնավաճառի աշխատակիցներն այսօր առավոտից գործադուլ են սկսել: Տոնավաճառի աշխատակիցները պահանջում են դադարեցնել փողոցում առեւտրային կրպակների կառուցումը:Ըստ նրանց, այդ կրպակների կառուցման դեպքում իրենք անգործ կմնան, ուստի հայտարարում են, որ գործադուլը չեն դադարեցնի այնքան ժամանակ, մինչեւ քաղաքապետարանից տաղավարները չկառուցելու մասին խոստում չստանան: