Անցած գիշեր ադրբեջանանական կողմը դիվերսիա է իրականացրել Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի սահմանային հենակետերի վրա:
armlur .am- ը ոչ պաշտոնական աղբյուրներից ճշտել է, որ զոհվել 2, վիրավորել 5 մարդ: Նշենք, որ Պաշտպանության նախարարությունը առայժմ մեկնաբանություններ չի ներկայացնում միջադեպի վերաբերյալ, սակայն քիչ հետո հանդես կգա հաղորդագրությամբ:Հիշեցնենք, որ մոտ մեկուկես ամիս առաջ Մովսես–Այգեպար ճանապարհին զինծառայողների վրա եւս հարձակում էր եղել, որը, համաձայն ՀՀ արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանի հայտարարության, եղել էր դիվերսիա, ինչը չբացառեց ՊՆ առաջին փոխնախարար Դավիթ Տոնոյանը: