Երիտասարդ ռոք-երաժիշտը մահացել է հենց բեմի վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արգենտինական Krebs ռոք-խմբի մենակատար Օգաստին Բրիոլինին մահացել է համերգի ժամանակ հենց բեմի վրա: Ողբերգությունը տեղի է ունեցել իսպանական Կորդովայում, որտեղ երաժիշտները ներկայացնում էին իրենց դեբյուտային ալբոմը:

Ինչպես տեղեկացնում է Mirror-ը, 21-ամյա երաժիշտը մահացել է հոսանքահարումից: Պարզվել է, որ նրա բարձրախոսը հողանցված չի եղել: Բժիշկները մեկ ժամվա ընթացքում փորձել են Բրիոլինիին վերակենդանացնել, սակայն նրանց դա չի հաջողվել: Հիվանդանոցում, ուր տեղափոխել են արտիստին, փաստել են, որ նա մահացել է:




Լրահոս