Ռուսաստանի ամենահարուստ ընտանիքների վարկանշի չորրորդ հորիզոնականում հայազգի եղբայրներ Սերգեյ և Նիկոլայ Սարկիսովներն են: Երկու եղբայրների կարողությունը գնահատվում է 2.7 մլրդ դոլար: Նրանք գործունեություն են ծավալում ապահովագրության ոլորտում:
Սերգեյ Սարկիսովը հանդիսանում է «РЕСО-Гарантия» ընկերության նախագահը, իսկ Նիկոլայ Սարկիսովը` փոխնախագահը: Ս. Սարկիսովը զբաղվում է բիզնեսի մարտավարությամբ, իսկ մյուղ եղբայրը` կորպորատիվ հաճախորդների ներգրավմամբ: Առանձին-առանձին նրանց կարողությունը գնահատվում է 1.35 մլրդ դոլար:
Այսօր Armlur.am-ը կներկայացնի հայազգի հերթական միլիարդատերերի անցած ուղին:
Սերգեյ Սարկիսով` «РЕСО-Гарантия»-ի նախագահ
Տարիք՝ 53
Հարստության աղբյուր՝ ապահովագրություն և անշարժ գույք
Ծննդավայր և բնակության վայր` Մոսկվա, Ռուսաստան
Ամուսնական կարգավիճակ. ամուսնացած է, ունի հինգ երեխա
Forbes վարկանիշ
Forbes միլիարդատերեր՝ #1088
Forbes Ռուսաստան՝ #79
Նիկոլայ Սարկիսով, նույն ընկերության փոխնախագահ
Հարստության աղբյուր՝ ապահովագրություն և անշարժ գույք
Ծննդավայր և բնակության վայր` Մոսկվա, Երևան
Տարիքը` 46
Ամուսնական կարգավիճայը` ամուսնացած է, ունի 6 երեխա:
Սերգեյ Սարկիսովը «РЕСО-Гарантия» ընկերության տնօրենների խորհրդի նախագահն է և կրտսեր եղբոր հետ կիսում է ընկերության բաժնետոմսերի 63%-ը։ 2011 թ. նա գնել է Ռուսաստանի թվով վեցերորդ ամենախոշոր ապահովագրական ընկերության ՝ Insurance House VSK-ի բաժնետոմսերի 25%-ը, ապա` հայտնել, որ պատրաստվում է ձեռք բերել նաև յոթերորդ ամենամեծ ապահովագրական ընկերությունը՝ «Սոգլասիե»-ն, ու միավորել դրանք: Ապահովագրական մագնատն իր կարիերան սկսել է խորհրդային պետական «Ինգոստրախ» ապահովագրական ընկերությունում:
Սկզբնական շրջանում նրա գործունեությունն այնքան էլ հաջող չի եղել: Երկար ժամանակ Ս. Սարկիսովը չի կարողացել ներդրողներ գտնել իր բիզնեսի զարգացման համար: Հետագայում նա կարողանում է նոր գործընկերներ գտնել: Այժմ РЕСО-ն Ռուսաստանի ապահովագրական ոլորտի հսկաներից մեկն է: