Ամերիկացին իրավապահներին սպառնացել է բանանով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ Կոլորադո նահանգի Գրանդ-Ջանքշն քաղաքի բնակիչը ձերբակալվել է այն բանի համար, որ շերիֆի երկու օգնականներին սպառնացել է բանանով:

Ջոշու Բանչի և Դոնալդ Լավի խոսքով, տղամարդը նրանց վրա է հարձակվել կիրակի՝ նոյեմբերի 23-ին: Նրանց թվացել է, որ հարձակվողն իրենց սպառնացել է ատրճանակով: Բանչն իր ցուցմունքներում գրել է, որ առարկայի դեղին գույնն իրեն չի զարմացրել, քանի որ իր կյանքի ընթացքում նա շատ տարբեր գույների ատրճանակներ է տեսել: Երբ իր գործընկերն փորձել է հանել զենքը, հարձակվողը բղավել է. «Սա բանան է»:

Ձերբակալվածը՝ 27-ամյա Նատան Ռալֆ Չեննինգը, պատմել է, որ մտադիր էր տեսահոլովակ նկարահանել հարձակման մասին, որպեսզի հետագայում այն տեղադրի YouTube-ում:

Ինչում է մեղադրվում Ժենինգը, և ինչ պատիժ է նրան սպառնում՝ չի հստակեցվում:




Լրահոս