ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. 2 երեխա ունենք եւ ցանկանում ենք երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը մասնակցել Երեւանում կատարվելիք միջոցառումներին: Կարո՞ղ եք ասել՝ Երեւանում որտեղ եւ ինչ միջոցառումներ են սպասվում: Կենդանաբանական այգու մուտքն անվճա՞ր կլինի:

Լուսինե Սահակյան, 33 տարեկան, տնային տնտեսուհի


ՊԱՏԱՍԽԱՆ. Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրն այս տարի Երեւանում նշվելու է բոլոր վարչական շրջանների կենտրոնական հրապարակներում՝ բազմաթիվ տոնական միջոցառումներով, տոնախմբություններով, կավճանկար-մրցույթներով, համերգային ծրագրերով, հյուրասիրությամբ: Այդուհանդերձ, գլխավոր միջոցառումները տեղի են ունենալու Երեւանի կենդանաբանական այգում եւ «Հաղթանակ» զբոսայգում:
Երեւանի կենդանաբանական այգու մուտքը հունիսի 1-ին բոլորի համար անվճար է լինելու: Երեխաների պաշտպանության միջազգային օրն այգում նախատեսված են նաեւ համերգային ծրագիր, տիկնիկային ներկայացումներ, հյուրասիրություն:
«Հաղթանակ» զբոսայգում Երեւանի քաղաքապետարանը տոնական միջոցառումները նախապատրաստել է «Ուրախ ժամանց» ՍՊԸ-ի հետ համատեղ:
Զբոսայգում 25 ատրակցիոններ մինչեւ 16 տարեկան երեխաների համար հունիսի 1-ին անվճար են լինելու ժամը 10:00-ից 13:00-ն, իսկ մանկական տոնական միջոցառումները շարունակվելու են մինչեւ ժամը 19:00-ն, այնուհետ մինչ 23:00-ն զբոսայգու բեմում ելույթ են ունենալու հայկական էստրադայի հայտնի երգիչներ: 22:00-ին կլինի մեծ հրավառություն:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության
եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մնում է ուրախ ժամանց մաղթել բոլոր փոքրիկներին` ցանկանալով նրանց քաջառողջություն ու անհոգ մանկություն:




Լրահոս