Հայաստանը կիսաավտորիտար կառավարում ունեցող պետություն է. Freedom House

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է Պետություններն անցումային շրջանումե կոչվող հերթական զեկույցը, որում Հայաստանը բնութագրվում է որպես  կիսաավտորիտար կառավարում ունեցող պետություն: փաստաթուղթն ամփոփում է Արեւելյան Եվրոպայի, Բալկանների եւ հետխորհրդային տարածքի 29 պետություններում վերջին մեկ տարվա ընթացքում արձանագրված միտումները: Պետությունները գնահատվել են յոթ բալանոց սանդղակով, մեկ միավորը համապատասխանում է լիարժեք ժողովրդավարության առկայությանը, իսկ յոթ միավորը նշանակում է, որ տվյալ պետությունում ավտորիտար կառավարում է: Ժողովրդավարության մակարդակը Հայաստանում Freedom House-ի մասնագետները գնահատել են 5.39, ինչն աննշան կերպով ավելի լավ է, քան նախորդ տարի արձանագրված 5.43-ը: Որպես ավտորիտար պետություն են նշվել Ադրբեջանը, Կենտրոնական Ասիայի բոլոր հինգ պետությունները, ինչպես նաեւ Ռուսաստանն ու Բելառուսը:




Լրահոս