ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պարզվում է՝ ՀՀ ԱԺ նախագահը շարունակում է մնալ Սամվել Նիկոյանը: Համենայնդեպս, նման եզրակացության կարելի է գալ՝ այցելելով ՀՀ ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական կայք: Այստեղ ԱԱԽ անդամների ցուցակը գլխավորում է Սամվել Նիկոյանը, որի անվան դիմաց գրված է՝ ՀՀ Ազգային Ժողովի նախագահ: Ու սա այն դեպքում, երբ արդեն մեկ շաբաթ է՝ ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնում է Հովիկ Աբրահամյանը: Շարունակում է ԱԱԽ անդամ մնալ նաեւ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, թեեւ նրա գլխավորած քաղաքական ուժը վաղուց հրաժարվել է մաս կազմել իշխող կոալիցիային: Ի դեպ, սա առաջին անգամը չէ, որ ՀՀ ԱԱԽ կայքում նմանատիպ սխալների ենք հանդիպում. «Ժողովուրդ»-ը ժամանակին առիթ ունեցել է հերթով անդրադառնալու այնտեղ տեղ գտած «սպրդումներին»: Այս իրավիճակը, թերեւս, բնական է, եթե նկատի ունենանք, որ ՀՀ-ում բարձիթողի վիճակ է գրեթե բոլոր գերատեսչություններում:




Լրահոս