ԵՏՄ-ին անդամակցելը ՀՀ-ԵՄ հարաբերությունների որակը փոխում է. Տրայան Հրիսթեա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրային լրագրության ակումբի Մեդիա կենտրոն ծրագրի և Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակի համատեղ նախաձեռնությամբ` այսօր  տեղի ունենացավ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի մասնակցությամբ մամուլի ասուլիս՝ նվիրված ԵՄ-Հայաստան հարաբերություններին, ներկա վիճակին և հեռանկարներին:

«ԵՏՄ-ին անդամակցությունից հետո Հայաստան-ԵՄ հարաբերություններն անհասկանալի դարձան: Կցանկանայի Վիլյնուսի գագաթնաժողովից հետո մեր հարաբերությունների հետագա զարգացմանն անդրադառնալ:

Մեր նպատակները համաձայնեցվել են վիլնյուսյան գագաթնաժողովի ընթացքում: Մենք պայմանավորվեցինք փաստաթղթերի փաթեթ ստեղծել, որը կկարգավորի մեր հետագա համագործակցության ձևաչափը: Կարծում եմ, որ հնարավոր կլինի կոնսենսուսի հասնել»,-ասաց Տրայան Հրիսթեան:

Վերջինս նշեց  նաև, որ գագաթնաժողովի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ժողովրդական բարեփոխումներ իրականացնելու համար քայլեր ձեռնարկելու և կոռուպցիայի դեմ պայքարի միջոցառումներ իրականացնելու համար:

«Պետք է անդրադառնանք փաստաթղթերի նոր փաթեթին: ԵՄ-ն պատրաստ է Հայաստանի հետ քննարկումներ սկսել իրավական ոլորտի կարգավորման հետ կապված:

Պատրաստ ենք համագործակցությունը շարունակել Հայաստանի հետ` համաձայնեցնելով հետևյալ ոլորտները` մարդու իրավունքներ, վիզաների յուրացման հետ ընդունման համաձայանգրերի շուրջ հարցեր»,- նշեց Հայստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը` հավելելով. «Մենք Բրյուսելում նոյեմբերի 4-ին մեր հայ գործընկերների հետ քննարկեցինք համագործակցության ոլորտները:

Հայկական կողմի ներկայացրած փաստաթղթի հիման վրա՝ մենք քննարկեցինք նաև արտաքին առևտրի հետ կապված մեր հարաբերությունները»: Թրայան Հրիսթեան նշեց, որ ԵՄ-ն ֆինանսավորում է հատկացնելու տրանսպորտի, ջրի, աղբի կառավարման ոլորտներին, նաև՝ միգրացիայի և սահմանների կառավարմանը: Արդարադատության, պետական կառավարման և մասնավոր հատվածի զարգացման ոլորտներին էլ է օժանդակություն ցուցաբերվելու:

«Դեկտեմբերի 12-ին հայ գործընկերների հետ մեր ապագա քաղաքական համաձայնագրի բաղադրիչների քննարկմանն անդրադարձանք: Բնականաբար, ինտենսիվ քննարկումները պետք է շարունակական բնույթ կրեն: Նոր իրողության պայմաններում Հայաստան-ԵՄ հարաբերություններն այլ փուլ են մտնում»-, նշեց Թրայան Հրիսթեան: Վերջինս տեղեկացրեց նաև, որ եկող տարվա հունվարին նախատեսվում է հանդիպում Բրյուսելում` քննարկելու մեր հետագա համագործակցության մեխանիզմները:




Լրահոս