Էջմիածին-Երևան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կան տուժածներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 16-ին` ժամը 03.31-ին ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Երևան ավտոճանապարհին բախվել են «Աուդի» և «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենաները, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ 5 միջպետական ավտոճանապարհի Երևան-Էջմիածին հատվածի 10-րդ կմ-ի մոտակայքում բախվել են «Աուդի» մակնիշի 34 AN 478 պետհամարանիշի (վարորդ Մ. Հ.) և «ՎԱԶ-21010» մակնիշի 01 DR 022 պետհամարանիշի ավտոմեքենաները. վերջինիս ուղևոր Է. Ս.-ը (ծնվ.1994 թ.) մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը բավարար է:

Հրշեջ-փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի փականները և իրականացրել հոսանքազրկման աշխատանքներ:




Լրահոս