Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այն աստղերի ցանկը, ովքեր չեն խնայել իրենց գումարներն ու ապահովագրել իրենց մարմնի այս կամ այն հատվածը:
Սկսենք երգչուհի, դերասանուհի, գեղեցկուհի Ջենիֆեր Լոպեսից, ով, ինչպես գրեթե բոլորին է հայտնի, 27 միլիոն դոլարով ապահովագրել է հետույքը:
Victoria’s Secret-ի նախկին աստղ Հայդի Քլումը 4 միլիոն դոլար է ծախսել ոտքերի ապահովագրության համար:
Իսկ Քայլի Մինոուգն ապահովագրել է հետույքը 5 միլինով:
Դերասան Դենիել Կրեյգը, ով որոշ ֆիլմերում վտանգավոր դերեր է խաղացել, ապահովագրել է ամբողջ մարմինը՝ վճարելով $9.5 միլիոն:
Ջուլիա Ռոբերտսն ամենաբարձր վարձատրվող դերասանուհիներից է ամբողջ աշխարհում: Օսկարակիր աստղը ապահովագրել է, ոչ ավել ոչ պակաս, ատամները:
Ֆուտբոլի աստղ Դեվիդ Բեքհեմն էլ, ինչը և սպասելի էր, ապահովագրել է ոտքերը՝ ծախսելով դրա համար 70 միլիոն դոլար:
Երգչուհի Մրայա Քերրին նույնպես ապահովագրել ոտքերը, սակայն վճարեց դրա համար հսկայական գումար՝ 1 միլիարդ դոլար:
Մեկ այլ սպորտային աստղ՝ Քրիշտիանու Ռոնալդուն նույնպես ապահովագրել է ոտքերը: Նկատենք, որ նա վճարել է 2 անգամ ավելի Բեքհեմից՝ 144 միլիոն:
70-ականներին նույնպես կար մարմնի մասեր ապահովագրելու տենդենցը, և երգչուհի Դոլի Պարտոնը հետ չմնաց՝ ապահովագրելով կրծքերը $600,000 ամերիկյան դոլարով:
Իսկ Բրյուս Սպրինգստինն ապահովագրել է ձայնալարերը 6 միլիոն դոլարով:
Ռիհաննան էլ հետ չմնաց՝ ապահովագրելով ոտքերը 1 միլիոնով:
The Rolling Stones-ի հայտնի աստղ Կիտ Ռիչարդսը որոշել է հոգ տանել ձեռքերի մասին՝ դրանք ապահովագրելով 2 միլիոն դոլարով:
Մադդոնայի կուրծքն ապահովագրվել է 2 միլիոնով:
Playboy-ի նախկին մոդել Հոլլի Մեդիսոնն ապահովագրել է կուրծքը 1 միլիոն դոլարով:
Հեռուստասերիալների հայտնի աստղ Ամերիկա Ֆերերան այն պահին, երբ դարձավ Аquafresh ատամի մածուկի գովազդայի աստղը, ապահովագրել ժպիտը 1 միլիոն դոլարով: