Հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը Ղարաբաղի Պաշտպանության բանակի հարավային և արևելյան ուղղություններով Ադրբեջանի ձեռնարկած դիվերսիոն հետախուզական գործողությունները հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողներ Վարդան Մկրտչյանի ու Կարեն Գրիգորյանի հուղարկավորությունը տեղի ունեցավ այսօր:
Վարդան Մկրտչյանի հուղարկավորությունը տեղի ունեցավ Հովտաշենում, իսկ Կարեն Գրիգորյանինը`Արտաշատում:
Հիշեցնենք, որ զոհված զինծառայողները հետմահու պարգեւատրվել են Արցախի նախագահ Բակո Սահակյանի կողմից: