Էրդողանի դուստրը հավակնում է դառնալ իշխող կուսակցության նախագահ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության փոխնախագահ Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դուստր Սումեյե էրդողանը հավակնում է դառնալ իշխող կուսակցության նախագահը:
Սոյլուն HaberTurk հեռուստաալիքին պատմել է կուսակցության նախագահի 2015 թ հունիս ամսին կայանալիք ընտրություններին նախապատրաստվելու մասին:
Պատասխանելով լրագրողների հարցերին` քաղաքական գործիչը հույս է հայտնել, որ Սումեյե Էրդողանը ակտիվ մասնակցություն կունենա կուսակցության աշխատանքներին:

«Սա իմ անձնական տեսակետն է: Այդպես է տեղի ունենում Միացյալ Նահանգներում ու այլ երկրներում: Քաղաքականությունը ենթադրում է գենետիկ կապեր, որոնք կարող են փոխանցվել հորից երեխային: Մեր նախագահը հանդիսանում է գործադիր իշխանության ղեկավար ու ներկայում ակտիվ մասնակցություն է ունենում քաղաքականությունում: Լավ կլիներ, եթե նրա դուստրը կուսակցության ղեկավարի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրեր: Կարծում եմ, որ նա ևս կդառնա քաղաքական արենայում ուժեղ գործիչ»,- ընդգծել է Սոյլուն:
Վերջինս նաև կանխատեսել է, որ իշխող կուսակցությունը կայանալիք խորհրդարանական ընըրություններում 50%-ից ավելի ձայն կհավաքի:




Լրահոս