Սերգեյ Փարաջանովի 91-ամյակին նվիրված երեկո` Թբիլիսիում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրացահայ միության նախաձեռնությամբ` Վրաստանի ազգային գրադարանում` Թբիլիսիում, այսօր կկայանա կինոռեժիսոր և նկարիչ Սերգեյ Փարաջանովի 91-ամյակին նվիրված երեկո։ Այս մասին հայտնում է newsgeorgia.ru-ն։ Երեկոյի ընթացքում կներկայացվի նաև վավերագրական ֆիլմ՝ նվիրված Փարաջանովին, հյուրերի համար ելույթ կունենա «Ռուսթավի» վրացական ազգային պարերի անսամբլը և «Ջեյրան» հայկական ազգային պարային խումբը։

«Մենք կազմակերպել ենք երեկոն Վրաստանի մշակույթի նախարարության և Երևանում Սերգեյ Փարաջանովի թանգարանի հետ համատեղ։ Երեկոն կբացվի Յուրի Մեչիտովի լուսանկարների և նկարիչ Արտյոմ Ալաբուլյանցի աշխատանքների ցուցադրությամբ։ Այնուհետև Թբիլիսիում Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնի դերասանները կկարդան Սայաթ-Նովայի ստեղծագործությունները»,- նշել է Վրացահայերի միության ներկայացուցիչ Մարիամ Առաքելովան։

Երեկոյի մուտքն ազատ է։




Լրահոս