Լինի նեմեց-ցեց, կապ չունի, պետք է վերացվի. Արամ Մանուկյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱԺ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով “Հարսնաքարի” հանցագործությանը, նշեց. “Վահե Ավետյանի մահը ավելին եմ համարում, քան մի մարդու սպանություն։ Դա տխուր երևույթ է, որակ կազմող երևույթ, որը եզակի դեպք չէ։ Որակ ասածն արտահայտվում է անպատժելիությամբ, “բեսպրեդելով”։ Այս անպատժելիության, ցինիկության մթնոլորտը որակ է կազմում”։ Մանուկյանը նաև հայտարարեց, որ պատժել է պետք բոլոր իրական մեղավորներին. “Ես կողմնակից եմ և համաձայն եմ այն հասարակական կառույցների հետ, որ ասում են, որ այս բեսպրեդելին պետք է վերջ տալ։ Լինի նեմեց-ցեց, կապ չունի, պետք է վերացվի։ Կարծես այս երկրի իշխանությունը հանցագործությունների հովանավոր լինի”:
Ինչ վերաբերում է “Հարսնաքարը” պայթեցնելու փորձ կատարած փոխգնդապետ Վարդան Սամվելյանի արարքին, ապա ըստ Մանուկյանի, դա անզոր մարդու քայլ էր. “Էդ մարդը էդ պահին չի իմացել ինչ անի: Մեզանից յուրաքանչյուրը կարող էր նման քայլի դիմել: Սա հուսալքության դրսևորում է: Այլ բան չեմ կարող ասել”: 
Անդրադառնալով կուսակցության առաջիկա անելիքներին, պատգամավորը հայտարարեց, որ աշնանը ՀԱԿ-ը նոր որակով կմեկնարկի.”Առկա ներքին խնդիրները կբերեն նոր վերադասավորումների: Աշնանը նաև, կարծում եմ, տեղաշարժեր կլինեն հայ-թուրքական, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում, Սիրիայի հարցում և այլն: Մինչև նախագահական ընտրություններ հայ-թուրքական սահմանի բացումը կդառնա առաջնահերթ խնդիր: Մենք միշտ ասել ենք, որ Հայաստանը պետք է բարիդրացիական հարաբերություններ հաստատի իր հարևանների հետ` նաև Թուրքիայի:




Լրահոս