24-ամյա ճապոնացին սուրոգատ մայրերից 19 երեխա է ունեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ճապոնացին հայց է ներկայացրել Թաիլանդի դատարան՝ պահանջելով իրեն վերադարձնել  իր 13 երեխաներին, որոնք ծնվել են սուրոգատ մայրերից: Ինչպես փոխանցում է ՌԻԱ «Նովոստին», այս մասին գրում են ճապոնական ԶԼՄ-ները:

Թաիլանդում ու Հնդկաստանում սուրոգատ մայրերի օգնությանը դիմած երիտասարդը դարձել է 19 երեխայի հայր: Անցած տարին նրանցից 13-ը մինչ գործի բոլոր հանգամանքների պազաբանումը վերցվել են Թաիլանդի կառավարության խնամքի տակ ու այժմ գտնվում է Բանգկոկի մանկատանը:

ԶԼՄ-ների տվյալներով՝ մյուս երեխաները դուրս են բերվել Թաիլանդի մայրաքաղաքից:

Անցած տարվա սեպտեմբեր ամսից 24-ամյա ճապոնացին փաստաբանի միջոցով Բանգկոկի ոստիկանություն է ներկայացրել տեղեկանք իր նյութական վիճակի մասին և հայտնել, որ ի վիճակի է դաստիարակել շատ երեխաների:

Ճապոնացին սուրոգատ մայրերից 19 երեխաների ծնունդը բացատրել է «ջերմ ընտանեկան օջախ» ստեղծելու ցանկությամբ:




Լրահոս