«Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է.
Հարգելի հայրենակիցներ
«Նիգ-Ապարան» հայրենակցական միությունն Ապարան քաղաքի հրապարակում ավանդաբար կազմակերպում էր հին տոմարով Նոր տարվա տոնախմբություն: Հայտնում ենք, որ Գյումրի քաղաքում կատարված ողբերգական դեպքի կապակցությամբ այս տարի տոնակատարությունը չի կայանա:
Այսօր՝ երեկոյան ժամը 1800-ին, Ապարան քաղաքի Տիգրան Պետրոսյանի անվան հրապարակում մոմավառությամբ և հոգեհանգստի արարողությամբ հիշատակի տուրք կմատուցվի Ավետիսյանների հոգիների խաղաղության համար:
Հին Նոր տարվան նվիրված տոնակատարության համար նախատեսված միջոցները կհատկացվեն Ապարանի տարածաշրջանի` Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին, Արցախյան հերոսամարտում զոհված ազատամարտիկների և բազմազավակ ընտանիքներին:
«Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը հրաշքով փրկված փոքրիկի խնամակալության համար կբացի հաշվեհամար եւ կտրամադրի 1 միլիոն դրամ:
«Նիգ-Ապարան» հայրենակցական միություն