Ամանորի նախաշեմին` 2014թ. դեկտեմբերի 31-ին (մինչև կեսգիշեր) ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը սպասարկել է 3,352,129 կարճ հաղորդագրություն, իսկ 2015 թ. հունվարի 1-ին` 3,102,070-ը: Ընկերությունը տեղեկացնում է նաև, որ դեկտեմբերի 31-ին` մինչև կեսգիշեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը սպասարկել է 21,303,637, իսկ 2015-ի հունվարի 1-ին ևս 21,382,323 զանգ:
Ընդհանուր առմամբ 2014 թվականի դեկտեմբերի 31-ին և 2015թ.-ի հունվարի 1-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը սպասարկել է 6,454,199 կարճ հաղորդագրություն և 42,685,960 զանգ:
Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, զանգերի քանակն աճել է 6.32 տոկոսով, իսկ կարճ հաղորդագրությունների քանակը նվազել է 14.43 տոկոսով: