ՀԱՍՏԱՏԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Երեւանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը «Ա1+»-ին հաստատել է,  որ «Հարսնաքար»-ի միջադեպի գործով կալանավորվածների մեջ կան ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամներ: «Իհարկե կան: Առաջին օրը ինֆորմացիան այդպիսին էր, վերցրինք նրանց, ովքեր դեպքի ժամանակ մասնակցել էին, քննության ընթացքում պարզվեց, որ նրանք էլ են, միանգամից կալանավորեցինք: Մենք առաջին օրը հնարավորություն չենք ունեցել միանգամից կարծիք կազմել, թիկնազորից էլ կան, այո՛»,-ասել է ոստիկանապետը, որը մինչ այդ հերքում էր Հայրապետյանի թիկնապահների մասնակցությունը:




Լրահոս