Ֆուտբոլիստուհին սեռը հաստատելու համար ստիպված է եղել մերկանալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2012 թ Աֆրիկայի լավագույն կին ֆուտբոլիստ Հենովևա Անյոնման ստիպված է եղել մերկանալ Աֆրիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի ներկայացուցիչների դիմաց, որպեսզի ապացուցի, որ նա կին է: Այս մասին գրում է BBC-ն:

Հասարակածային Գվինեայի հավաքականի հարձակվողի ատլետիկ կառուցվածքը ոչ միայն նրան արժանացրել է Աֆրիկայի լավագույն կին ֆուտբոլիստի կոչմանը, այլ նաև կասկած է առաջացրել կապված նրա սեռական պատկանելության վերաբերյալ:

«Ինձ խնդրել են ամբողջությամբ մերկանալ Աֆրիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի առջև, դա չափազանց ստորացուցիչ էր»,- ասել է Հենովևա Անյոնման:

Մարզուհու խոսքերով՝ նրան երբեք չեն առաջարկել անցնել գենդերային թեստ, որպեսզի իր սեռական պատկանելության մասին ողջ կասկածները ցրվեն:




Լրահոս