Հանրապետության տարածքում՝
Հունվարի 16-ի գիշերը, 18-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 16-ի ցերեկը, 17-ի գիշերը շրջանների մեծ մասում, 17-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում են թույլ տեղումներ:
Քամին` հարավ-արևմտյան` 2-5 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 17-ի գիշերը կբարձրանա 1-2 աստիճանով, ցերեկն էապես չի փոխվի: 19-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով:
Երևանում՝
Հունվարի 16-ի գիշերը, 17-ի ցերեկը, 18-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 16-ի ցերեկը, 17-ի գիշերը սպասվում են թույլ տեղումներ: