Հունվարի 15-ին Մոսկվայի կենտրոնում` Մանեժնի հրապարակում, ի աջակցություն Ալեքսեյ Նավալնիի ու նրա եղոր Օլեգի բողոքի ցույցեր են անցկացվել: Ավելի քան 10 մարդ ձերբակալվել է:
Հրապարակում նաև եղել են վերջերս իշխանական շարժումների մասնակցությամբ ստեղծված «Անտիմայդանը»:
«ОВД-инфо» կայքը հայտնում է 16 ձերբակալվածների մասին, որոնցից 3-ը՝ «Գեորգյան ժապավեններով»:
Մոսկվայի ոստիկանության տվյալների համաձայն՝ ընդհանուր առմամբ հրապարակում հավաքվել էր շուրջ 500 մարդ, ընդ որում նրանցից 450-ը եղել են «Անտիմայդան» շարժման ներկայացուցիչներ: Այլ հաշվարկների համաձայն՝ Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցներն ավելի շատ են եղել: