Նախադեպերի օրինակով Պերմյակովը կդատապարտվի և կտեղափոխվի ՌԴ. Էդմոն Մարուքյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ անկուսակցական պատգամավոր Էդմոն Մարուքյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Գյումրիի հայտնի դեպքերին և նշել, որ նախորդ տարիների ընթացքում գրանցված գործերի օրինակով Պերմյակովի գործը ևս կքննվի Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի տարածքում գործող ՌԴ ռազմական քննչական մարմնի այնուհետև նույն տարածքում դատական նիստեր գումարող ՌԴ զինվորական 5-րդ գառնիզոնի դատարանի կողմից, որից հետո նա կդատապարտվի և կտեղափոխվի ՌԴ.

«Իմ նախկին փաստաբանական և իրավապաշտպան փորձից պետք է ասեմ, որ 2011 – 2012 թվականներին մի շարք գործերով զբաղվել եմ ռուս զինվորների պաշտպանությամբ, որոնք տարբեր զինվորական հանցագործություններ էին կատարել ռուսական բազայի տարածքում: Այդ քրեական գործերի նախաքննությունը և դատաքննությունը անց էր կացվում Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի տարածքում գործող ՌԴ ռազմական քննչական մարմնի այնուհետև նույն տարածքում դատական նիստեր գումարող ՌԴ զինվորական 5-րդ գառնիզոնի դատարանի կողմից:

Հիմա, որքան հասկանում եմ ընթացող զարգացումներից, Գյումրու ոճրագործության մեջ կասկածվողի դատավարությունը տեղի կունենան այդ նույն դատարանում, որից հետո նա կդատապարտվի և կտեղափոխվի ՌԴ` պատիժը կրելու համար, ինչպես որ եղել է իմ կողմից մասնակցած զինվորական մյուս գործերով»:




Լրահոս