Armlur.am-ը Քննչական կոմիտեից տեղեկանում է, որ երեկ երեկոյան Գյումրիում տեղի ունեցած ինքնաբուխ բողոքի ակցիայի հետ կապված հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածով (խուլիգանություն) և 316-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելը): Ձերբակալվածներ չկան:
Կատարվում է քննություն:
Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Գյումրիում դաժանաբար սպանվել են Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներ: 7 ամսական Սերյոժան ծանր վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն: Այժմ նրան արհեստական շնչառության ապարատ է միացված: Սպանություն կատարելու մեջ մեղադրվում է ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը: