Աղեղնավոր. ֆինանսապես բարենպաստ օր է. հունվարի 17-ի աստղագուշակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խոյ. Այսօր լիովին դրսևորվելու է ձեր հնարամտությունը: Տիպային որոշումները ձեր սրտով չեն, դուք նախընտրում եք փնտրել նպատակին հասնելու ձեր ուղիները, այլ ոչ թե գնալ «տրորված արահետներով»:

Պատրաստ եղեք այն բանին, որ փշոտ ճամփաներով կգնաք, մինչև ցանկալիին հասնելը: Ի դեպ, այսօր ձեռքբերված փորձը անգնահելի կլինի:Օրվա երկրորդ կեսը հարմար է ընկերների հետ շփումների և ռոմանտիկ ժամադրության համար: Ձեզ դուր է գալիս ուշադրություն գրավելը, պահերով դուք ձեզ թույլ եք տալիս օրիգինալ ու արտառոց պահվածք, ինչը զվարճացնում է շրջապատին:

Ցուլ. Օրը ձեզանից զգուշավորություն է պահանջում: Սխալների և կորուստների հավանականությունը բավական մեծ է: Փչանում են գործընկերների և ղեկավարության հետ հարաբերությունները, և չի բացառված, որ դուք խորամանկ ու վտանգավոր թշնամիներ ձեռք բերեք:

Բարդ իրավիճակներում մի զլացեք դիմել հին ընկերների օգնությանը: Նախազգացողությունը բավական սուր է, ձեզ կհաջողվի նկատել ու ճիշտ հասկանալ ճակատագրի նշանները: Դրա հետ մեկտեղ, ցավոք, վտանգ կա ընկնել վատ ազդեցության տակ, այնպես որ պետք է ձեր շփումներում խորաթափանց ու հաշվենկատ լինեք:

Երկվորյակներ. Ձեզ բավական բարդ օր է սպասում: Էմոցիոնալ ֆոնը անկայուն է, ապրումները, որոնք, ընդհանուր առմամբ առանձնապես լուրջ հիմքեր չունեն, ձեզանից շատ ժամանակ ու հոգևոր ուժեր եք խլում: Չի բացառված, որ վիճեք ձեզ համար թանկ մարդու հետ: Դուք մտերիմներից անսահման ու անվերապահ աջակցություն եք սպասում, սակայն չեք ստանում:

Անբարենպաստ է ֆինանսական պատկերը, մեծ է կորուստների հավանակությունը: Գնումնեը դժվար թե հաջող լինեն: Չարժե լուրջ վերաբերվել աշխատանքի փոփոխությանը վերաբերող առաջարկներին` դժվար թե ձեզ ավելի լավ բան առաջարկեն, քան դուք ունեք:

Խեցգետին. Բարենպաստ օր է, լի հետաքրքր զուգադիպություններով ու նոր հնարավորություններով: Ձեր առջև կբացվի ծառայողական աստիճաններով վեր բարձրանալու և ինչ-որ վաղեմի պրոֆեսիոնալ պլաններ իրականացնելու շանս:

Օրը հատկապես հարմար է գործնական բանակցություններ վարելու համար, դուք կկարողանաք պնդել ձեր տեսակետը և հասնել ցանկալիին: Ոչնչով ավելի վատ չէ օրը անձնական հարաբերությունների առումով: Նոր ծանոթությունը կարող է գլխապտույտ սիրավեպի վերածվել: Մի խուսափեք նախաձեռնություն ցուցաբերել անձնական շփումներում, խոստովանել սեփական զգացմունքները:

Առյուծ. Օրը վատ ընթացք չի ունենա, եթե դուք ինքներդ սխալներ թույլ չտաք անուշադրության և անհետևողականության հետևանքով: Ցանկալի չէ աշխատել կարևոր փաստաթղթերի հետ, տնօրինել մեծ գումարներ (հատկապես` ուրիշների), ստորագրել երկարաժամկետ պայմանագրեր:

Փոխարենը` շփումների հետ կապված աշխատանքներն ուղղակի հիանալի են ընթանում: Դուք ի վիճակի եք ցանկացած, անգամ ամենաանսասան  մարդու համակրանքը նվաճել: Շատ ներդաշնակ են սիրահարների հարաբերությունները, որոնք կարող են և պաշտոնական բնույթ ստանալ: Օրը հարմար է տեղափոխության, կամ աշխատանքի վայրը փոխելու համար:

Կույս. Հարմար օր է լուրջ թեմաներով շփումների համար, կարելի է և քննարկել պրոֆեսիոնալ գործունեության հետ ուղղակի կամ անուղղակի կապ ունեցող հարցեր: Ազդեցիկ մարդիկ, ում օգնությանը դուք ապավինում եք, ընդառաջ կգան ձեզ, և դուք կարող եք նրանցից այնպիսի գայթակղիչ առաջարկներ ստանալ, որ սկզբում անգամ չեք հավատա ձեր երջանկությանը:

Ճիշտ ժամանակն է նախաձեռնություն ցուցաբերել անձնական հարաբերություններում: Եթե դուք ձեր «կեսին» գտնելու ճանապարհին եք, ապա պետք է պատրաստ լինեք հետաքրքիր ու բախտորոշ ծանոթությունների: Նշանի սիրահարված ներկայացուցիչներն այսօր լավ ժամանց կունենան:

Կշեռք. Այս հիանալի օրը ձեզ թույլ կտա փայլել դիվանագիտական հմտություններով, որոնց շնորհիվ դուք կկարգավորեք կուտակված կոնֆլիկտները, վերջ կդնեք եղած տարաձայնություններին, կհաշտվեք այն մարդու հետ, որին ձեր կամքին հակառակ վիրավորել էիք:

Օրվա առաջին կեսը շատ բեղմանավոր ժամանակահատված է, երբ կարելի է ցանկացած կարևոր գործ առաջ տանել: Երեկոն ավելի հանգիստ կանցնի. այն կարելի է նվիրել ժամանցին, հաճելի շփումներին, մի ինչ-որ չհոգնեցուցիչ գործի: Տնային գործերին տրվեք առանց ավելորդ լարումների. հոգևոր ու ֆիզիկական ուժերը վերականգնելն այժմ առաջնահերթ խնդիր է:

Կարիճ. Բավական հաջող օր է ֆինանսական առումով: Դուք հնարավորություն ունեք ոչ միայն ավելացնել ձեր եկամուտները, այլև` կնքել ձեռնտու գործարքներ և խոստումնալից երկարաժամկետ ներդրումներ անել: Կարելիէ և ռիսկի գնալ` այսօր ձեր պրոֆեսիոնալ նախազգացողությունը ձեզ չի խաբի: Հնարավոր է, որ գտնեք նոր` ավելի հետաքրքիր ու բարձր վարձատրվող աշխատանք:

Անձնական կյանքում որևէ լուրջ փոփոխություն տեղի չի ունենում. Թե’ ուրախությունները, և թե տխուր միջադեպերն այնքան աննշան են, որ դուք դժվար թե դրանց վրա ուշադրություն դարձնեք:

Աղեղնավոր. Այսօր դուք միանգամայն բեղմնավոր կգործեք, եթե որոշեք չսպասել օգնության, այլ ինքնուրույն լինեք: Եվ բոլորովին անհրաժեշտություն չկա խոշոր գործերի ձեռնամուխ լինելու, անգամ աննշան թվացող գործից դուք կարող եք «աճեցնել» մի ինչ-որ զգալի ու ուշադրության արժանի բան:

Բարենպաստ է ֆինանսական պատկերը, հնարավոր են դրամական հոսքեր, սակայն ծախսերն էլ չեն բացառվում: Միայնակների բախտն այսօր կարող է բերել սիրո հարցերում: Սա հենց’ այն օրն է, երբ ցանկացած հանդիպում կարող է բախտորոշ դառնալ: Համակրանքն ակնթարթարեն կծնվի և արագ կվերածվի լուրջ զգացմունքի:

Այծեղջյուր. Եթե դուք գործունյա և եռանդուն լինեք ողջ օրվա ընթացքում, ապա զգալի արդյունքների կհասնեք: Սակայն ոչ մի րոպե չպիտի թուլացնեք, եթե չեք ցանկանում, որ ձեր ջանքերի պտուղները հասնեն մեկ ուրիշին:

Օրը կապված է հետաքրքիր զրույցների, կարևոր տեղեկությունների ստացման հետ: Հնարավոր է, որ վերանայեք սիրելի մարդու հետ ձեր հարաբերությունները, ցանկանաք նորովի շեշտադրումներ անել դրանցում: Ընդհանուր առմամբ, իրադարձությունների զարգացումը համապատասխանում է ձեր սպասումներին ու ծրագրերին, դուք չեք հանդիպի ինչ-որ զորեղ ուժերի դիմականությանը:

Ջրհոս. Այսօր ձեզանից պահանջվելու է որքան հնարավոր է քիչ շտապողականություն և հնարավորինս շատ խոհեմություն ու ճշգրտություն: Դուք կկարգավորեք ձեր գործերը, կհարթեք կուտակված խնդիրները, հաղթող դուրս կգաք անբարյացակամների հետ պայքարում: Ձգտեք որքան հնարավոր է պահանջկոտ լինել սեփական «ես»-ի նկատմամբ, և ներողամիտ` շրջապատի:

Դա հնարավորություն կտա պահպանել դրական հարաբերություններ անգամ նրանց հետ, ում հետ դուք այսօր բարիկադի հակառակ կողմերում եք հայտնվել: Ցանկալի չէ մտերիմների հետ քննարկել բարդ ու կարևոր հարցեր. դժվար թե դուք միասնական կարծիքի գաք, իսկ ահա վեճերը չեն բացառվում:

Ձկներ. Օրը պետք է օգտագործել առավել բարդ գործերի համար` հենց դրանցում է հավանական առավել զգալի առաջընթացը: Օրը հարմար է գործնական բանակցությունների, հասարակական միջոցառումներին մասնակցելու համար, ցանկալի չէ զբաղվել փաստաթղթերով, հաշվետվություններ կազմելով, ֆինանսական պլանավորմամբ:

Անձնական հարաբերությունների առումով սա ամենաբարենպաստ օրը չէ. դուք այնքան եռանդուն եք, որ պահերով հոգնեցնում եք շրջապատին; Մի ձգտեք մտերիմների վրա փաթաթել ձեր կյանքի ռիթմը և մի դժգոհեք, եթե ձեր առաջարկներն ընդունվեն առանց խանդավառության:




Լրահոս