Երեխայի սպանության մանրամասները լսելուց հետո փաստաբանը հրաժարվել է Պերմյակովի գործից (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Թամարա Յայլոյանն այլևս Վալերի Պերմյակովի փաստաբանը չէ: Նա նշել է, որ դեպքից հետո՝ հունվարի 13-ի լուսաբացին է ստանձնել 6 գյումրեցու սպանության մեջ մեղադրվող ՌԴ քաղաքացի Վալերի Պերմյակովի պաշտպանությունը. հայտնում է «Ցայգ»-ը:

Նախաքննական ցուցմունքի սկզբնական հատվածում Թամարա Յայլոյանը ներկա է գտնվել, լսել, թե Պերմյակովն ինչպես է հասել Ավետիսյանների տուն, ինչպես է մտել ներս: Աղմուկ է լսել և սկսել է կրակել: Նախաքննական ցուցմունք տալու ընթացքում, երբ Պերմյակովը հասել է երեխայի սպանությանը, փաստաբանը չի կարողացել զսպել հուզմունքը:

 




Լրահոս