Գնդակոծությունից շուրջ 100 տուն է վնասվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 11-ից հետո ադրբեջանական գնդակոծության հետեւանքով Տավուշի մարզի համայնքները բավական վնասներ են կրել: Ազերիների ոտնձգություններից տուժել են Բերքաբեր, Բաղանիս, Բարեկամավան, Կոթի, Այգեպար, Չինարի գյուղերի առանձնատները: Նախնական տվյալներով՝ գնդակոծությունից վնասված տների թիվը շուրջ 100 է:

Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանից տեղեկացանք, որ ադրբեջանական զինուժը հունվարի 14-ին խոշոր տրամաչափի գնդացիրներից եւ դիպուկահար զենքերից գնդակոծել է Չինարի գյուղը: Դրա հետեւանքով վնասվել է 4 տուն, գնդակները վնասել են դրանց տանիքները, պատերը: Տավուշի մարզպետարանից հայտնում են, որ ադրբեջանական գնդակոծություններից վնասների չափը գնահատելու համար սահմանամերձ համայնքներում փորձագետներ են աշխատում: Վնասների չափը ճշտելուց հետո տուժած բնակիչներին օգնություն կցուցաբերվի:

Ոսկան Սարգսյան




Լրահոս